Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

«Ադրբեջանն ու Թուրքիան կարող են մտածել իրենց սահմանափակ զորակազմը Հայաստանի տարածք մտցնելու մասին»

«Ադրբեջանն ու Թուրքիան կարող են մտածել իրենց սահմանափակ զորակազմը Հայաստանի տարածք մտցնելու մասին»
10.05.2024 | 14:54

Ադրբեջանական մամուլը չի դադարում հոդվածներ գրել Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին՝ ստանձնելով Փաշինյանի հենարանի ու տեղեկատվական աջակցի ֆունկցիան։ Բայց այս մի հրապարակումն առանձնահատուկ ուշադրության է արժանի. սա հստակ խոսում է այն մասին, թե ինչի է հասցրել Փաշինյանը իր «խաղաղության դարաշրջանով», ինչպիսի ինքնավստահություն է հաղորդել Բաքվին, որ համարձակվեն նման բան գրել իրենց հրապարակումներում․ «Իսկ եթե իրավիճակը հասնի «կարմիր գծին», Ադրբեջանն ու Թուրքիան կարող են մտածել իրենց սահմանափակ զորակազմը Հայաստանի տարածք մտցնելու մասին՝ իրավիճակը կարգավորելու համար»։

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին. ես ավելացնելու այլ բան չունեմ:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 1731

Մեկնաբանություններ